Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը քիչ առաջ իր ՖԲ էջում, դիմելով մայրաքաղաքի Դավթաշեն շրջանի բնակիչներին, գրել է.
«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
Կհանդիպենք…»:
Նկատենք, որ այս գրառումից մի քանի ժամ առաջ նա լուսանկար էր հրապարակել, որում թաղապետարանի իր աշխատասենյակում կերուխում է անում ընկերների հետ՝ «Պատերազմից հետո առաջին անգամ ախպերներով հանդիպեցինք» մակագրությամբ: Դրան հետեւել էր բազմաթիվ օգտատերերի ամոթանքը: