Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է

Նոյեմբեր 21,2020 13:30

Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է: Կորոնավիրուսը սպառնում է անդառնալի վնաս հասցնել երեխաների կրթությանը, սնուցմանն ու բարեկեցությանը: Ըստ նոր վերլուծության՝ կորոնավիրուսի գրացնված դեպքերի յուրաքանչյուր 9-ից 1-ը բաժին է ընկնում երեխաներին եւ դեռահասներին: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից: Կորոնավիրուսի թեմայով պատրաստված նոր զեկույցում նշվում է, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեեւ վարակված երեխաներն ունեն թույլ ախտանշաններ, այդուամենայնիվ, համավարակի շարունակման դեպքում դրա ազդեցությունը երեխաների եւ երիտասարդների մի ամբողջ սերնդի կրթության, սնուցման եւ բարեկեցության վրա, երկարաժամկետ հեռանկարում, կարող է շրջադարձային լինել։

«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում առասպել էր ձեւավորվել, իբր դրա ազդեցությունը երեխաների վրա աննշան է: Այս մոտեցումը հեռու է ճշմարտություն լինելուց: Երեխաների հիվանդանալն ու վարակը տարածելը, համավարակի պատճառած վնասի առաջնային, երեւացող մասն է միայն: Երեխաների համար ամենամեծ վտանգը կենսական ծառայությունների խափանումներն ու աղքատության մակարդակի բարձրացումն են: Որքան երկար է տեւում ճգնաժամը, այնքան խորն է դրա ազդեցությունը երեխայի կրթության, առողջության, սնուցման եւ բարեկեցության վրա»,-նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

140 երկրներում անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ կորոնավիրուսով վարակված երկրների շուրջ մեկ երրորդը գրանցել է առնվազն 10 տոկոս անկում այնպիսի առողջապահական ծառայությունների ապահովման հարցում, ինչպիսիք են պլանային պատվաստումները, մանկական վարակիչ հիվանդությունների ամբուլատոր բուժումը եւ մայրական առողջապահական ծառայությունները: Հիմնական պատճառն ըստ մասնագետների, առողջապահական հիմնարկություններում վարակվելու վախն է:

Զեկույցի հեղինակները պարզել են անեւ, որ 2020 թ.-ին 5 տարեկանից ցածր եւս 6-ից 7 միլիոն երեխա կարող է սուր թերսնուցում ունենալ, գրանցելով ցուցանիշի 14 տոկոսանոց աճ, ինչը պատճառ է հանդիսանալու ամսական ավելի քան 10.000 մահվան: Բացի այդ, 2020 թ.-ի հոկտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում 265 միլիոն երեխա զրկված է եղել դպրոցական սննդից: Մինչեւ 5 տարեկան ավելի քան 250 միլիոն երեխա կարող է զրկվել օրգանիզմում վիտամին Ա-ի լրացման ծրագրերից:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կառավարություններին կոչ է անում ընդլայնել մաքուր խմելու ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը, լուծել շրջակա միջավայրի դեգրադացման ու կլիմայի փոփոխության խնդիրը, կախարգելել մանկական աղքատության աճն ու ապահովել ներառական վերականգնում բոլորի համար, բազմապատկել ջանքերը՝ հակամարտությունների, աղետների եւ տեղահանությունների հետեւանքով տուժած երեխաներին ու նրանց ընտանիքներին պաշտպանելու եւ աջակցելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30