Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Նոյեմբեր 20,2020 23:45

Ռուս սահմանապահները «հայկական կողմի խնդրանքով» լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Համաձայն ընդունված որոշման՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակում հայկական կողմի խնդրանքով Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանային վարչությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնացրել է լրացուցիչ ռեզերվ՝ 188 զինծառայող և անհրաժեշտ թվով տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին… Ադրբեջանական կողմին տեղեկացվել է այդ մասին, գործընկերների հետ անհրաժեշտ գործակցությունը կազմակերպված է»,- ասել է Բորտնիկովը ԼՂ-ի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30