Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցի վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով ձևաչափի որևէ փոփոխություն․ «Հանրապետություն»

Նոյեմբեր 20,2020 23:30

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ աջակցելու հետպատերազմյան փխրուն խաղաղության պահպանմանը՝ ֆրանսիացի խաղաղապահների մասնակցությամբ, գոհունակությամբ փաստում է, որ հենց Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը` ի թիվս Ֆրանսիայի 21 քաղաքների, և հույս է հայտնում, որ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը կճանաչեն Արցախի Հանրապետությունը՝ նպաստելով Արցախի հարցի հետագա բանակցություններում հայկական շահերի պաշտպանությանը:

«Հանրապետություն» կուսակցությունը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ևս կճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչպես ակնարկում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԱՄՆ-ը՝ 2021թ.-ի հունվարի 22-ին նորընտիր նախագահի պաշտոնակալությունից հետո:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սոսկ հրադադարի համաձայնություն է, որտեղ հայկական շահերը ընդհանրապես անտեսված են, և դատելով անցած տասնօրյակի գործընթացներից՝ շարունակում են անտեսվել: «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հարցի վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով ձևաչափի որևէ փոփոխություն, առավել ևս Թուրքայի մասնակցությունը:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պատեհ-անպատեհ մենք մերժում ենք Թուրքիայի մասնակցությանը Մինսկի խմբի համանախագահությանը:Իսկ ,գուցե ավելի ճիշտ կլիներ համաձայնվել՝պայմանով,որ նա անկողմնակալ կլիներ,ինչպես Ադրբեջանը պահանջում էր համանախագահ մյուս երկրներից,հատկապես Ռուսաստանից:Եթե Թուրքիայի համանախագահը նստեր մյուսների կողքին ինչ? կփոխվեր:Չէ որ մյուս համանախագահներն էլ 25 տարում ոչինչ չեին փոխել….,նրանք միշտ նշում էին,որ համաձայն կլինեն ցանկացած փոխհամաձայնության և կերաշխավորեին դրա իրագործումը…:Ճկուն չենք….:1000 տարի թուրքերի հետ ապրել ենք,նրանցից ոչինչ չենք սովորել դիվանագիտության ասպարեզում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30