ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի և ընտանիքի նկատմամբ դրսևորված մեծ դավաճանություններին և փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով և մուղամով լցված Շուշիի և հայրենազրկված ժողովրդի իրողության հետ:
Տասնյակ հազարավոր անհատներ և ընտանիքներ են երջանկացել տիկին Ռիտայի նվիրումով և ջանքերով` լեյկեմիայի և աուտիզմի կենտրոններում բուժում և խնամք ստացող մանուկներից մինչև Հայրենիքի պաշտպանի տանը վերականգնվող զինհաշմանդամներ և «Արագիլ» հիմնադրամի ջանքերով արհեստական բեղմնավորման շնորհիվ զավակի արժանացած ընտանիքներ: Պատերազմի ամենածանր տարիներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ Երևան չտեղափոխված և Ստեփանակերտի ապաստարաններում դուստրերին մեծացրած և դաստիարակած տիկին Ռիտան չէր կարող համակերպվել այս դավաճանության, ցնորքի, կեղծիքի և բարոյալքման հետ:
Աստված հոգիդ լուսավորի, Մեծ Հայուհի»:
Կարդացեք նաև
Գրառմանը կից Վիգեն Սարգսյան հրապարակել է Ռիտա Սարգսյանի կողմից հեղինակած երգը:
Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում: Նա առանց...
Posted by Vigen Sargsyan/Վիգեն Սարգսյան on 2020 թ. նոյեմբերի 20, ուրբաթ