Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 20,2020 21:40

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի սկզբանե ապօրինի վարչական ձերբակալման տակ բերման եմ ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին դուրս եմ եկել ոստիկանությունից։

Շուրջ 3 ժամ ինձ չեն ծանուցել, թե ինչ կասկածանքի հիման վրա են բերման ենթարկել։ 3 ժամը լրանալուց հետո ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ ասացին, որ այլ իրավական մեխանիզմով են ինձ բերման ենթարկել, ուստի պետք է պահեն 4 ժամ, այնուհետև տանեն Երևանի քննչական վարչություն։

4 ժամը լրանալուց հետո, երբ նորից ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ պետք է փաստացի ձերբակալած լինեին որպես կասկածյալ, սակայն դա չէր արվել։
Ինչևէ, ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից, այդ մասին իրազեկել եմ նաև ՄԻՊ աշխատակազմին․ բոլոր խախտումներն արձանագրվել են։

Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը Արցախը հանձնած այս տհաս և պիղծ իշխանությունների դեմ։
Իրավապահ բոլոր կառույցներին զգուշացնում եմ՝ չտրվել իշխանական ապօրինի հրամաններին և Նիկոլ Փաշինյանի հետ չկիսել երկիրը ողբերգության հասցրած իրավիճակի ողջ պատասխանատվությունը։
Չեք մարսելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30