Նրանք, ովքեր կփորձեն խոչընդոտել Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրին, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հետ հանդիպմանը:
«Եթե, աստված չանի, դա տեղի ունենան, ապա տուժածների արյունը կլինի նրանց ձեռքերի վրա կլինի: Նրանց, ովքեր կփորձեն տորպեդահարել այդ պայմանավորվածությունը: Բոլորը դա պետք է հասկանան, իրենց հաշիվ տան»,- ասել է Պուտինը:
Նա նաև հույս է հայտնել, որ Ղարաբաղի հարցով սպասվող խորհրդակցությունները կօգնեն հետագայում էլ առաջ շարժվել կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցներում պայմանավորվածություն կա, որ մոտ ապագայում երկու երկրներ էլ կուղարկվեն ռուսական միջգերատեսչական պատվիրակություններ: Այդ պատվիրակությունների խնդիրը կլինի քննարկել արդիական հարցեր՝ կապված եռակողմ հայտարարության իրականացման հետ:
«Ակնկալում եմ, որ առաջիկա խորհրդակցությունները կօգնեն լրջորեն առաջ շարվել այդ ուղղություններով»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պուտինը կոչ է արել ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Սննդի համաշխարհային կազմակերպությանը Ղարաբաղում հետևել Կարմիր Խաչի աշխատանքի օրինակին:
«Հատուկ նշանակություն է ստանում մոբիլիզացման և միջազգային օգնության առաջադրանքը: Նման աշխատանքի համար հիմք, շնորհիվ մեր խաղաղապահների, ստեղծված է: Ես գիտեմ, որ շատ երկրներում մարդիկ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, կարեկցում են մարդկանց, որոնք այնտեղ հայտնվել են շատ վատ վիճակում: Բայց այժմ անվտանգ պայմաններ միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար ստեղծված են, ապահովված են: »,- ասել է:
Պուտինի խոսքով՝ գերիշխող դերը պատկանում է Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությանը, որի նախագահը պատրաստակամություն է հայտնել ավելացնել ակտիվությունը Երևանում և Բաքվում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ