Պատերազմական իրականությունը լուսաբանելու ժամանակ միշտ ուշադրության կենտրոնում եմ պահել սպիտակ բանակի մարտիկներին՝ բուժաշխատողներին։
Նրանց կատարածը մեծ գնահատանքի է արժանի, որովհետև, մեղմ ասած, բուժաշխատողները օր ու գիշեր չեն ունեցել։
Նրանք անմնացորդ կատարել ու կատարում են իրենց առաքելությունը։
Շատերն էլ այդ առաքելությունը կատարելու ժամանակ անմահացել են։
Կարդացեք նաև
Կյանքով կյանք տալու բանաձևն այս օրերի ընթացքում ավելի իմաստավորվեց, քանզի հազարավոր թելերով մարդասիրությանը կապված մարդիկ արեցին հնարավորն ու անհնարինը, որ փրկեն մեր զինվորների կյանքը, բուժօգնություն ցուցաբերեցին վիրավոր զինծառայողներին։
Անմնացորդ նվիրվեցին նաև առաջնագծում մարտնչող այն մարտիկները, ովքեր հրետակոծության տակ անգամ մարտադաշտից հանել են վիրավոր ու զոհված մարտական ընկերներին։
Aravot.am-ը անպայման անդրադառնալու է սպիտակ բանակի մարտիկներին` ներկայացնելով նրանց կատարած գործն ու պատերազմական օրերի այն անցուդարձը, որը դեռ չի լուսաբանվել:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ