Պրահայում այսօր մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր միայն Եվրոպայի նախկին չեմպիոն, -73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Հայ մարզիկը վիճակահանությամբ մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց իտալացի Ջիովաննի Էսպոսիտոյի հետ եւ պարտություն կրեց: Էսպոսիտոն իր հերթին տանուլ տվեց հաջորդ փուլում, հետեւաբար Կարապետյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հեռանկարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ