Թբիլիսիում անհայտ անձինք պատանդ են վերցրել 9 մարդու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ծերեթելի պողոտայի միկրոֆինանսական կազմակերպությունում:
Ոստիկանությունը փակել է տարածքը, իրականացվում է հատուկ գործողություն:
Տեղի լրատվամիջոցները գրում են, որ ըստ ականատեսների, հարձակվողները եղել են 5-ը՝ զինված նռնակներով:
Կարդացեք նաև
Տեղեկություն կա նաև այն մասին, որ պատանդներից երկուսն ազատ են արձակվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ