ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է փորձագիտական խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու համար:
«Այդ հանդիպումների ընթացքում գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծառայությունների կողմից, որոնք մինչ այժմ չեն կարողացել այցելել այդ տարածքներ, չնայած անցյալում ունեցած փորձերի: Բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ նրանք կկարողանային տեղում առաքելություն իրականացնել, որպեսզի առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական հաշվարկ կատարեն՝ տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության համար»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ