Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, էն աստիճան վախեցար, որ սաղ մարզի ոստիկանությանը թափե՞լ ես գլխներիս»․ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը

Նոյեմբեր 20,2020 17:59

Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ անձինք մեքենաներով փակել էին Շիրակի մարզպետարանի դիմացի կենտրոնական փողոցն՝ արգելելով երթևեկությունը։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ուղիղ եթեր մտնելով դեպքի վայրից, ասաց․ «Բարև ձեզ, ժողովուրդ ջան, ես հիմա գտնվում եմ Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, որի մուտքերն ու ելքերը, Փաշինյանի Նիկոլ, քեզ եմ դիմում, շատ էսթետիկ ձևով փակված են, ոչ թե դժբախտ ու դժգույն, ինչպես քո կյանքն է, այլ շատ էսթետիկ ձևով։

Սա խաղաղ անհնազանդության ակցիա է, ապակուսակցական անհնազանդության ակցիա։ Մենք այս ակցիայով քեզ՝ գլխավոր գերագույն դավաճան, ուզում ենք հասկացնել, որ դու անելիք չունես մեր երկրում: 2,5 տարի փոքր-փոքր քայլերով տարար մեր երկիրը կործանման, ասֆալտեցիր բոլոր ճանապարհները, որպեսզի այդ ճանապարհներով Արցախը հանձնես թուրքին: Դու այլևս անելիք չունես։

Ուզում ես բոլորին փոխի, բոլոր նախարարներիդ փոխի, չեն բացվելու ճանապարհները, Հայաստան երկիրը կանգնելու է, որովհետև դու՝ Փաշինյան Նիկոլ, այլևս անելիք չունես Հայաստանի Հանրապետությունում, քո միակ անելիքը դատարանում փորձել ապացուցել անմեղությունդ, ինչին ես շատ-շատ-շատ կասկածում եմ։

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ ինքներդ որոշեք՝ ինչպես եք դրսևորելու ձեր անհամաձայնությունը այս ստոր, հիմար պայմանագրի հետ կապված։ Ապացուցեք, որ դուք համաձայն չեք այդ որոշման հետ, ապացուցեցեք, որ պատրաստ չեք կես տարի հետո արդեն Հայաստանի ձեր տներն այրելու ու այլ երկիր արտագաղթելու։ Ինքներդ որոշեք՝ ինչպես եք դա անելու, մեր խնդիրն է, որ ժամ առաջ թուրք դավաճանը հեռանա մեր երկրից»։

Քիչ անց պրոդյուսերին մոտեցան ոստիկանության աշխատակիցներ՝ նախ հետաքրքրվելով՝ ո՞րն է պահանջը ու պահանջելով արագ բացել փողոցը։ Ռուբեն Մխիթարյանն իր հերթին պահանջ ներկայացրեց՝ ասելով․ «Ես էլ պահանջում եմ, որ Փաշինյան Նիկոլը օր առաջ, վայրկյան առաջ հրաժարական տա, որպեսզի նորմալ ղեկավար գա էս երկրին, որպեսզի կարողանա գնա, Հայաստանի հարցերն արտաքին աշխարհում ավելի լավ լուծի, հայանպաստ լուծի, քան կապիտուլյացիոն պայմանագիրն է»։ Պրոդյուսերը ոստիկաններին նախազգուշացրեց, որ չի կատարի նրանց պահանջը, քանի դեռ չի լրացել 1,5 ժամը։

Այնուհետ դարձյալ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «էն աստիճան վախեցար, որ սաղ մարզի ոստիկանությանը թափե՞լ ես գլխներիս։ էդ էլ քեզ չի փրկելու, այ տղա, փողոցները ինչպես փակ մնացել են, այդպես էլ փակ կմնան, ում ուզում․ ինչքան ուզում ես բեր, չեն բացվելու այս փողոցները։ Փաշինյան Նիկոլ, չեն բացվելու այս փողոցները»։

Նա ուղիղ եթերի ժամանակ նաև դիմեց մարզի փոխոստիկանապետին, որը պրոդյուսերի ասելով՝ քաշքշում էր իր թևերը․ «Ընկեր ջան, մի շաբաթից Փաշինյան Նիկոլը չի լինի, ի՞նչ ես անելու»։

Ռուբեն Մխիթարյանին ուղեկցեցին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։

Նա բողոքի ցույցի ժամանակ նաև անդրադարձ կատարեց իր բառերով ասած՝ «զոմբիներին»։

«Նիկոլ, զոմբիներիդ ուղարկեցիր, Նիկոլ ջան, զոմբիներդ էլ չեն հասցնի, չեն կարողանալու, էդ զոմբիներդ կործանեցին էս երկիրը, տաս հազար զոմբի, որ մնացել են, չեն կարողանալու դեմներս զոմբիներդ։ Նիկոլ, խելքդ գլուխդ հավաքի, գնա Նիկոլ, շուտով սաղ Հայաստանը կկանգնի Նիկոլ, գնա ախպեր ջան, նեռվ չկա, հավես չկա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30