Մեկօրյա հանգստից հետո բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներն այսօր եւ վաղը շարունակում են պայքարը եզրափակչի ուղեգրի համար:
Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականներից ասպարեզում մնացել եւ առնվազն բրոնզե մեդալ ապահովել են 56 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ՝ Արթուր Սահակյանը, +91 կգ՝ Հովհաննես Փափազյանը, 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյանը եւ 64 կգ՝ Էլիդա Քոչարյանը:
Այսօր Չերնոգորիայի Բուդվա քաղաքի ռինգ մտնելու են մեր աղջիկները: Գայանե Տեր-Աբրահամյանը մենամարտում է իսպանուհի Կարմեն Գոնսալես-Օրտեգայի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը ռուսաստանցի Ազալիա Ամինեւան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ