Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտապես հայաբնակ Լեռնային Ղարաբաղը խաղագնդակ դարձավ Թուրքիայի ձեռքում և մեծապես տուժեց պատերազմի ու պարտադրված հաշտության արդյունքում. ԳԴՀ Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը բանաձև է ընդունել

Նոյեմբեր 20,2020 17:13

ԳԴՀ Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) խմբակցությունն ընդունել է բանաձև` ամփոփելով իր կուսակցության պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ։

Բանաձևում, մասնավորապես, նշվում է. «ԱԳՀ-ն հավատարիմ է մնում ՄԱԿ կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է Գերմանիայի շահերի պաշտպանությանը և հիմնվում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։

Գերմանիան և Եվրոպան հետևում էին, թե ինչպես Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը։ Նախագահ Էրդողանը գիտակցաբար սադրանք իրականացրեց` տարածաշրջան ուղարկելով նաև ծայրահեղ իսլամիստական զինյալների` իր նեոօսմանական ամբիցիաները բավարարելու նպատակով։ Մշտապես հայաբնակ Լեռնային Ղարաբաղը խաղագնդակ դարձավ Թուրքիայի ձեռքում և մեծապես տուժեց պատերազմի ու պարտադրված հաշտության արդյունքում։

Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասնակի օկուպացիան, պատերազմի ժամանակ միջազգային իրավունքով արգելված զենքերի, հատկապես՝ կասետային և ֆոսֆորային ռումբերի օգտագործումը, ինչպես նաև եկեղեցիների և մշակութային հաստատությունների նկատմամբ ոտնձգությունները։

Մեր խմբակցությունը Էրդողանից պահանջում է անհապաղ դադարեցնել իր ազդեցության տարածումը հարևան երկրների, այդ թվում` Սիրիայի և Լիբիայի նկատմամբ։ Եթե Թուրքիան շարունակի այլ պետությունների ներքին գործերին միջամտությունը, մենք կպահանջենք Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի և պատժամիջոցների սահմանում։ Հաջորդ քայլը կլինի ԵՄ-ի հետ մաքսային միությունից և ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարումը։

Մենք պահանջում ենք դաշնային կառավարությունից էականորեն նպաստել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված բնակչությունը կարողանա ապրել խաղաղ և ազատ։ Այդ նպատակով, պետք է ընթանան հանրային քննարկումներ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերաբերյալ` հաշվի առնելով ցարական և ստալինյան ապօրինի որոշումները։

Չպետք է մոռանալ թուրքերի կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը և անհապաղ կասեցնել դրա կրկնությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    70 տարիների ընթացքում թուրքիային այնպես եք զինել և երես տվել,որ ձեր աջակցության կարիքը չունեն,ես կասեի դուք նրանց աջակցության կարիքը ունեք,որովհետև դուք նորմալ զորք չունեք եվրոպացիներդ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30