Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանության մնալու յուրաքանչյուր օրը ավելի մեծ խնդիրներ է ստեղծում այս եւ ապագա սերունդների համար»

Նոյեմբեր 20,2020 17:05

Այսօր Բաղրամյան պողոտայում մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին անհնազանդության ցույցեր: Բերման ենթարկվելու ճանապարհին, ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ստեղծվի ժամանակավոր կառավարություն եւ ստեղծվի իրավիճակ, որ մասնագետները կարողանան ինչ-որ հնարավոր է շտկել:

Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներ փակած ցույցերի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ցույցին ներկա Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, ոստիկանությունն այս պահին իրականացնում է բացարձակ ապօրինություն. «Որովհետեւ ռազմական դրության երկարաձգումը բացարձակապես իրավաչափ չէ, որովհետեւ պատերազմը մենք պարտվել ենք, մենք կորցրել ենք Արցախը: Ռազմական դրությունը երկարաձգվում է, որպեսզի այս ցույցերը անթույլատրելի համարվեն: 2018 թվականին թույլատրելի՞ էր, հիմա՝ ո՞չ: 2018-ին ավելի մեծ էր վտանգը մեր պետության համար, քան այսօր, որովհետեւ այսօր մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, փառք Աստծո, պաշտպանում է մեր Արցախի եղբայրների եւ քույրերի անվտանգությունը: Այլեւս Հայաստանի Հանրապետությունը չի երաշխավորը: Ոստիկանության այս գործողություները նորից Շուշի ծախել է, նորից Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է: Այս մարդկանց արածը խաղաղ անհնազանդության գործողություն է: Մենք բողոքում ենք այն մարդկանց դեմ, որոնք ոչ միայն Շուշին հանձնեցին, հիմա էլ ուզում են մնան այդ աթոռներին: Ռազմական դրությունը պատերազմի համար էր, Հիմա պատերազմը վերջացել է»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նույնպես մասնակցում էր անհնազանդության ցույցին:
«Այն ծանր, մղձավանջային իրավիճակում, որում հայտնվել է պետությունը, պետք է լույս բացվի, այդ լույսը այն մարդիկ են, որոնք չեն հնազանդվում այդ ստորացուցիչ պայմաններին: Նրանք իրենց քայլեր են կատարում՝ դուրս բերելու մեր ժողովրդին այս ստորացուցիչ կարգավիճակից»,-ասաց Գագիկ Մինասյանը: Նրա համոզմամբ, այս իշխանության մնալու յուրաքանչյուր օրը ավելի մեծ խնդիրներ է ստեղծում այս եւ ապագա սերունդների համար. «Մի իրավիճակ է ստեղծվել, որ բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, մինչեւ դեկտեմբերի 1-ը, որ կարողանա այդ ստորացուցիչ պայմանները մինչեւ վերջ տանել: Բայց դեկտեմբերի 1-ից հետո անտրամաբանական է նրա մնալը եւ որեւէ բանով արդարացված չէ: Այսօր արդեն ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, որովհետեւ ակնհայտ է, որ իր կամքով Նիկոլ Փաշինյանը չի լքելու իշխանությունը»:

Բաղրամյան փողոցին զուգահեռ փակվել էր նաեւ Սարյան փողոցը՝ գլխավոր փոստատան հատվածը, որտեղ նույնպես անհնազանդության ցույց էր եւ ոստիկանության մեծ թվով ներկայացուցիչներ: Սարյան փողոցում որոշ քաղաքացիներ հեռացրին փողոցը փակած բեռնատարը, որպեսզի երթեւեկությունը բացվի: Նրանց միացան նաեւ ոստիկանության աշխատակիցները: Բերման ենթարկվեց նաեւ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության անդամները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարում՝ բերման ենթարկված Միհրան Հակոբյանն ու Արմեն Մինասյանը: Լուսանկարը՝ «Ադեկվադի» էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30