Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ:
Լիտվայի արտգործնախարարը շնորհավորեց իր պաշտոնակցին և մաղթեց ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:
Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ