Այսօր մի քանի փողոցներում անհնազանդության գործողություններ սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները վանկարկում էին` «Նիկոլ, դավաճան», Արցախ: Քաղաքացիները փորձում էին փակել փողոցները:

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation hold a protest action blocking the streets of Yerevan, Armenia
Ոստիկանները եւ դիմակավորված համազգեստավորները մարդկանց նստեցնում էին մեքենաներ, բերման ենթարկում: Նրանց թվում են հասարակական, քաղաքական մի խումբ գործիչներ: «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը նույնպես բերման է ենթարկվել:

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation hold a protest action blocking the streets of Yerevan, Armenia
«Գոնե աղջիկ երեխեքին մի քաշքշեք»,-հորդորում է ավագ տարիքի մի տղամարդ ոստիկաններին: Ցուցարարներին ազդանշաններով միանում են վարորդները:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո երկրում ռազմական դրության պահպանումն ունի ներքին հարցեր լուծելու խնդիր. «Այսօր խոսել ռազմական դրության մասին, աբսուրդ է»: Նա իրավապահ մարմիններին որակեց ազգային խայտառակության ծառայություն:

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation hold a protest action blocking the streets of Yerevan, Armenia

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation hold a protest action blocking the streets of Yerevan, Armenia
«Ես 10 օր է խայտառակված քնում-արթնանում եմ, ես վախենում եմ արժանապատվության կորստից, ոչ թե բերման ենթարկվելուց, ոնց պետք է իմ երեխային մեծացնեմ այս պետության մեջ, պետական ամբողջ ապարատը մասնակցել է դավաճանական գործընթացին, ի՞նչ ոստիկանություն եւ ԱԱԾ, դարձել են Ալիեւի ոտքի տակի շոր»,-ասաց մի կին:

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation hold a protest action blocking the streets of Yerevan, Armenia
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ