Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի աղաղակող խախտումը դառնում է հիմնավոր պատճառ՝ պահանջելու, որ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել. «Քաղաքացու որոշում»

Նոյեմբեր 20,2020 16:00

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 17-ի իր հայտարարությամբ արձանագրել է, որ նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ավտոճանապարհից անհետացել են ՀՀ և ԱՀ քաղաքացիներ, որոնք ինչպես պարզ է դարձել հետագայում՝ գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից։

Խաղաղ քաղաքացիների գերեվարմամբ Ադրբեջանը հաջորդ օրն իսկ խախտել է հրադադարի հաստատման քաղաքական պայմանավորվածությունը։ Պայմանավորվածությամբ նախատեսվում էր քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժի երաշխիքներ։

Պայմանավորվածություն ձեռք բերելու հաջորդ օրն իսկ դրանց այսպիսի աղաղակող խախտումը դառնում է հիմնավոր պատճառ՝ պահանջելու, որ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել՝ մինչև խնդրի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ վերադառնալը և այդ ձևաչափում վերջնական երաշխիքների հաստատումը։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30