Այսօր Բաղրամյան պողոտայից անհնազանդության ցույցի ժամանակ բերման ենթարկվեցին ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ու «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրանք փողոց էին դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Արա Սաղաթելյանը կոչ արեց դուրս գալ փողոց եւ քաղաքական դիրքորոշում արտահայտել: «Հերիք չի, որ քաղաքական պայմանագիրը, որը կնքված է, լուրջ հետեւանքներ է ունենալու նաեւ Հայաստանի համար, այն հայցերը, որոնք Ադրբեջանը ներկայացրել է միջազգային դատարաններում, բերելու են նրան, որ Հայաստանում ապրելու են թշվառ: Կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց եւ հասնել նրան, որ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից