Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» առողջ մասը պետք է չանի այն սխալը, որն արեց ՀՀԿ-ն՝ 2018թ.-ի մայիսի 8-ին». Լարիսա Ալավերդյան

Նոյեմբեր 20,2020 14:46

«Մենք հայտնվել ենք նոր իրողությունում, որը ծրագրված է եղել դեռ 2018թ.-ին: Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանափոխության հենց գլխավոր նպատակն էր այս պիղծ պայմանագիրը կնքելն ու Արցախը հանձնելը՝ մաս-մաս կամ այլ կերպ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին եռակողմ հայտարարությանը՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա վստահ է, որ այս նոր իրողությունը կանխամտածված էր եւ միտումնավոր ծրագրված հանցագործություն էր, որովհետեւ 2,5 տարում քայլերը հետեւյալն էին՝ հասարակության պառակտում, բանակի եւ գեներալիտետի կազմաքանդում, իսկ սեպտեմբերի 27-ից սկսած՝ պետության դեմ ուղղված գործողություններ:

«Ապագայի համար պետք է հստակ ընդգծել՝ հայ ժողովուրդը կարող է իր միասնական կամքով փոխել այս իշխանությանը, բերել ազգային համաձայնության նոր իշխանություն՝ ժամանակավոր կառավարություն կամ նոր ԱԺ ընտրություններ: Այս դեպքում կկարողանանք ապագան կանխատեսել: Այս իրավիճակում գտնվելը ժողովրդի այն խավի կամքով է տեղի ունեցել, եւ նրանք պատասխանատվություն են կրում առնվազն բարոյական, որ իշխանության են բերել կասկածելի եւ այլ ազգային շահերի ծառայող խմբի»,-համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Նա դիմեց «Իմ քայլը» խմբակցությանը. «Իշխանության եկողների թվում միշտ եղել են խելացի եւ չաղավաղված մտածելակերպով անձինք: Եթե նրանք կարողանան հորդորս լսել, ապա առողջ ուժերով պետք է հավաքվեն: Մանդատը վայր դնել պետք չէ, պարզապես այնպես պետք է անել, որ մեծամասնությունը դառնա փոքրամասնություն: Պետք է անհամաձայնություն հայտնել, դուրս գալ խմբակցությունից կամ առանց դուրս գալու՝ քվեարկել խղճի եւ համոզմունքի թելադրանքով»:

ՀՀԿ-ականներին էլ, որոնք, Լարիսա Ալավերդյանի խոսքով, այսօր բոցաշունչ ելույթներ են ունենում, վերջինս կոչ արեց ընդունել իրենց կոպիտ քաղաքական սխալը. «Իմ քայլի» առողջ մասը պետք է ցույց տա իր պատմական դերը եւ չանի այն, ինչ արել են ՀՀԿ-ականները 2018թ.-ի մայիսի 8-ին: Այդ ժամանակ ՀՀԿ-ականները, ամբողջությամբ համաձայն չլինելով, ինչի մասին դրանից մեկ շաբաթ առաջ հայտնել էին, որ վարչապետը լեգիտիմացվի ԱԺ-ում, մեկ-երկու հոգու բացառությամբ քվեարկել եւ արտաքին աշխարհի համար լեգիտիմացրել են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ: Դա իրենք արել են իրենց համոզմունքներին հակառակ, ինչն ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտում է: Ըստ դրա՝ պատգամավորը պետք է քվեարկի իր համոզմունքի համաձայն՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունից է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30