Լրահոս
Օրվա լրահոսը

«Անթույլատրելի է Ամարասը «սկուտեղի վրա» հակառակորդին մատուցելը». Արցախի ԿԳՄ նախարարի խորհրդական

Նոյեմբեր 20,2020 14:38

Aravot.am-ը Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանի մշակույթի գծով խորհրդական Մելանյա Բալայանից հետաքրքրվեց` որքանո՞վ է հավաստի Մաճկալաշեն գյուղի ֆեյսբուքյան էջի տարածած այն լուրը, թե Ամարասը մնում է Արցախի վերահսկողության ներքո:

«Ամարասի մասին քննարկումներ են գնում…Դրանք քաղաքական որոշակի հարցադրումներ են, որոնց ես տեղյակ չեմ: Եթե հստակ տեղյակ լինեի, չէի խուսափի երբեւիցե մեկնաբանություն տալուց»,-ասաց տիկին Բալայանը:

«Ամեն օր մեզ համար վատ իմաստով «անակնկալներ» են լինում, օրինակ` այն, որ մենք տեղյակ չէինք անգամ, որ Մարտակերտի այդ հատվածի գյուղերը նույնպես պետք է անցնեին հակառակորդի ձեռքը, կամ Տիգրանակերտի մասին որպես չեզոք տարածք…Այսինքն, ամեն օր ինքս ցավալի լուրեր եմ լսում: Համենայն դեպս, պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է լինելու: Իհարկե, սպասելը մի քիչ էլ այն չէ, նաեւ պետք է մեր բողոքները բարձրաձայնենք, որ հասկանան, թե որքան անթույլատրելի է այսօր ոչ միայն Ամարասը «սկուտեղի վրա» հակառակորդին մատուցելը, նաեւ մեր մյուս տարածքները: Սրանք խնդիրներ են, պահեր են, որոնց պետք է լուրջ վերաբերվենք: Մի խոսքով, ես հստակ չեմ կարող մեկնաբանել Ամարասի ճակատագրի հարցը»,-հայտնեց Արցախի ԿԳՄ նախարարի մշակույթի գծով խորհրդականը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30