Լրահոս
Օրվա լրահոսը

Չէի պատկերացնում որ կարելի է ունենալ իշխանություն, ով չունենալով պատերազմական իրավիճակին տիրապետելու տարրական ընդունակություն, կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը. Սենոր Հասրաթյան

Նոյեմբեր 20,2020 13:34

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում: Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում…

Չէի պատկերացնում երկու պատերազմների փորձառությամբ թրծված Սաշկոյի մահն՝ առանց կրակոցի, չէի պատկերացնում, որ կարելի է տարածքներ տալով հերոսանալ, չէի պատկերացնում, որ Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ցանկություն ունեցողին կարելի էր արգելել անել այն, ինչ-որ նա կարող էր անել…

Եվ, վերջապես, չէի պատկերացնում, որ կարելի է ունենալ իշխանություն, ով չունենալով պատերազմական իրավիճակին տիրապետելու տարրական ընդունակություն, կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը…

Եվ այս ամենից հետո՝ տարիներ անց հայրենական պատմագրությունը կարձանագրի՝ «…պարտվեցինք, որովհետև առկա էր անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ…»»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30