Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։
Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»։
Կարդացեք նաև