Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության լրատվականից ճշտեց՝ հավաստի՞ են լուրերը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին:
ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ նախարար Ա.Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ