Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Էստուկյան. «Թուրքիայում Հայաստանի դեմ հանրային տրամադրություններ չկան». «Ժամանակ»

Նոյեմբեր 20,2020 11:41

44 օր տևած պատերազմից հետո Թուրքիայում Հայաստանի դեմ հանրային տրամադրություններ չկան: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հասարակության մոտ որևէ այդպիսի տրամադրություն չկա, բայց կառավարությունը այս շաբաթ խորհրդարանից թույլտվություն ստացավ, որ Ադրբեջան զինվորներ ուղարկի: Խորհրդարանի գրեթե բոլոր կուսակցությունները համաձայնեցին: Բացառություն էր միայն «Ժողովուրդների դեմոկրատական միություն» կուսակցությունը, որի անդամ է Կարո Փայլանը: Այդ կուսակցությունը պատերազմի դեմ հայտարարությունով է հանդես եկել»,- ասաց Էստուկյանը:

Հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի հայերի վիճակը, պատերազմից հետո արդյոք որևէ բան փոխվե՞լ է, Էստուկյանը պատասխանեց. «Ոչ, այդ հարցում փոփոխություն չկա, սակայն այստեղ գտնվող հայերի շրջանում անհանգստություն կա Փաշինյանի կառավարության ճակատագրի վերաբերյալ, որ նրա դեմ ցույցեր են տեղի ունենում: Անշուշտ, պարտությունը հոգեբանական շատ ծանր ազդեցություն է ունեցել մարդկանց վրա, բայց մարդիկ արդար չեն համարում այդ ամենը՝ Փաշինյանի վզին փաթաթելու երևույթը: Իսկապես, իմ շրջապատում գրեթե բոլորը անհանգստացած են պատերազմում պարտության և դրան հաջորդած անցուդարձի հետ կապված, սակայն այդ ամենի նկատմամբ անտարբեր հայեր էլ շատ կան: Նրանք, որոնք կապեր ունեն Հայաստանի հետ, այցելել են Հայաստան, շատերը նաև ՀՀ քաղաքացիություն են ստացել, այդ մարդիկ իսկապես մտահոգ են»:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30