Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանություն ձեւավորելու առաջին իսկ օրը իր խնդիրը պիտի լիներ Արցախի խնդիրը՝ կա՛մ պատրաստվել պատերազմի, կա՛մ այն հետաձգել, նա երկուսն էլ սխալ արեց. Հովհաննես Հովհաննիսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2020 11:10
hovhannes hovhannisyan

Հարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմող երկիրը 2018-ին չէր կարող փողոցով իշխանություն փոխել ի՞նչ է սա նշանակում, ակնարկում էր, որ դրանով պատերազմի վտա՞նգը մեծացրինք, հնարավո՞ր էր խուսափել պատերազմից։

– Բոլոր երկրներում մարդիկ փորձում են պատերազմից խուսափել, գոնե այն ժամկետով հետաձգել, որ կարողանաս պատրաստվել պատերազմին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, հիմա տարբեր կերպ են գնահատում, բայց նա ասաց, որ չէր կարելի պատերազմի մեջ լինել եւ 2018 թվականին նման հեղափոխություն անել, եւ նաեւ ասաց, որ հիմա պատերազմը չի ավարտվել, հիմա էլ նույն ձեւով փորձում են փողոցով իշխանափոխություն անել։ ՌԴ նախագահը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար հստակ ձեւակերպեց։ 2018-ից հետո «Նոր Հայաստանի» կառուցողները եկան․․․ լավ էր՝ ժողովուրդն ըմբոստացավ նախկին իշխանությունների դեմ, հետո կոնսոլիդացվեց, Նիկոլը կարողացավ առաջնորդել ժողովրդին, մի խոսքով՝ իշխանությունը փոխվեց, Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ իր հետ բերեց իր թիմը։ Իշխանություն ձեւավորելու առաջին իսկ օրը իր խնդիրը պիտի լիներ Արցախի խնդիրը՝ կա՛մ պատրաստվել պատերազմի, կա՛մ այն հետաձգել, բայց նա երկուսն էլ սխալ արեց․ նախ պատերազմը հետաձգելու համար ոչինչ չարեց։ Մինսկի խմբի համանախագահող երկրները պատահական չէին ընտրված, չէ՞, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, աշխարհի հզորագույն երկրներն էին ներգրավված, եւ Մինսկի խումբը երկար տարիներ կարողանում էր պահպանել Ղարաբաղի ստատուս-քվոն։ Նիկոլ Փաշինյանը փորձեց Մինսկի խմբի շրջանակներից դուրս գալ, ասաց, որ իր կետից է սկսում, դա նաեւ Մինսկի խմբին էր վերաբերում։ Մինսկի խումբը փորձում էր պատերազմն անընդհատ ձգել եւ Ղարաբաղի խնդրին դիվանագիտական ճանապարհով լուծում տալ, բայց եթե դու ասում ես, որ նոր կետից ես սկսում, անցած տարիների բանակցությունները քեզ չեն հետաքրքրում, որ Իլհամ Ալիեւի հետ մի հատ հեռախոսային գիծ ես քաշում, եւ երկուսով իրար հետ այդ հարցը լուծում․․․ Մինսկի խումբը դուրս էր մնում, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Այսինքն՝ ստատուս-քվոն դիվանագիտական ճանապարհով երկարաձգելու, պահելու աշխատանքը թուլացրեց, եւ դրան հակառակ՝ բանակում սկսվեցին գեներալների պաշտոնաթողություններ, նոր մարդիկ, նոր գեներալիտետ, բայց դրանով բանակը չուժեղացավ։ Պատերազմը ցույց տվեց, որ դրանով մեր բանակը թուլացավ, ի վերջո՝ Սեյրան Օհանյանն էր գնացել Շուշին պաշտպանելու։ Երկու ուղղությամբ սխալ քաղաքականություն գնաց, հույսները ո՞րն էր, որ Ալիեւի հետ կկարողանա այս հարցը հեռախոսո՞վ լուծել։ Իհարկե, չէր կարող լուծել։ Թուրքիան սկսեց զորավարժություններ Ադրբեջանի հետ Նախիջեւանում, հետո՝ բուն Ադրբեջանում, ակնհայտ էր, որ լուրջ պատերազմի են պատրաստվում։ Դա չէր կարող չլինել, ո՞ւր էր մեր հետախուզությունը, հակահետախուզությունը, ինչո՞ւ մենք պիտի հանկարծակի պատերազմ ստանայինք։ Մեր տարածաշրջանն այնքան փոքր է, ակնհայտ էր, որ այսօր չեղավ, սեպտեմբերի 27-ին չեղավ, կարող է հոկտեմբերի 4-ին լինել, բայց վտանգն ակնհայտ կար, չէ՞։ Զորքի տասնյակ հազարավոր զորաշարժը չի կարելի թաքցնել, քողարկել, այնպես որ՝ պատերազմի լինելությունն ակնհայտ փաստ էր, եւ մենք այդ փաստի հետ բախվեցինք։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30