Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմի վրա հիմնված կառավարումը չի՛ կարող բերել նորմալ հանրային կառավարման. Սարհատ Պետրոսյան

Նոյեմբեր 20,2020 10:14

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ և նախատեսում է ևս վեց ամիս պաշտոնավարել, հետո «աստված մեծ է»։

Նրա նշած 15 խոստումներից 7-ը վերաբերում են հետպատերազմական իրավիճակին, որոնք պետք էր լուծել երեկ։ Մյուսներն (կամ դրանց նման ինչ-որ քայլեր) էլ պետք է տեսած լինեինք նախորդ տարիների ընթացքում։ Այդ նշված 7-ի լուծումները նույնիսկ գրելուց հետո երեք օրվա մեջ պետք է տեսած լինեինք։ Բայց դեռ տեսնում ենք ՊՆ – Կարմիր խաչ պինգպոնգային վիճակից ցասման մեջ գտնվող ծնողների հարցազրույցները։

Իրականում այդ ամենի համար անհրաժեշտ են լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Ներկա հուսալքված ու այդպես էլ չբարեփոխված պետական կառավարման համակարգով, եւ նույնիսկ կառավարության կազմի էական փոփոխության դեպքում (իհարկե եթե նորման պրոֆեսիոնալներ համաձայնեն միանալ գահավիժող իշխանությանը), հնարավոր չի լինելու հասնել արդյունքների։
Պոպուլիզմի վրա հիմնված կառավարումը չի՛ կարող բերել նորմալ հանրային կառավարման, իսկ այդ նշված վեց ամիսը մեր «հաջորդ պատերազմին» պատրաստվելու 1/9-րդ մասն է։

2018-ին, երբ րոպե առաջ Տարոն Աճեմողլուին Հայաստան էինք հրավիրում, չէինք պատկերացնում Մյուլերի «Ի՞նչ է պոպուլիզմը»-ն է դառնալու մեր «սեղանի գիրքը»: Մի կողմից էլ ուրախալի է, որ Աճեմողլուն չեկավ, թե չէ սկսելու էր գրել մեր մասին, թե ինչպես փայլուն ստարտային պայմաններից 2 տարում դարձանք գրեթե ձախողակ պետություն։

Բայց մենք դեռ կհառնենք ու կհաղթենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30