Երբ նախահեղափոխական Հայաստանում սկզբից տարատեսակ ֆորումներում, իսկ այնուհետեւ ֆեյսբուքում սկսվել եւ զարգանում էր քարոզչական վակխանալիան, ես խնդրում էի, համոզում էի պահպանել մարդկային դեմքը, ինչի համար արժանանում էի հեղափոխականների ագրեսիվ արձագանքի: Օրինակ, ՀՀԿ-ական պատգամավորն ընկել եւ ձեռքը կոտրել էր. այդ լուրի տակ մի 500 հոգի գրում էր՝ «ավելի լավ է՝ թող սատկեր»: Եվ չգիտեմ՝ արդյոք դա կազմակերպված էր այն ժամանակվա ընդդիմության կողմից, թե դա ատելության տարրերային բռնկում էր, բայց նման քարոզչությունն, անշուշտ, նպաստում էր բացասական էներգիայի կուտակմանը, որն, ի վերջո, բերեց թավշյա հեղափոխությանը:
Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո նույն ատելության գեներացումը դարձավ իշխանությունը պահելու եւ ամրապնդելու միջոց: Մանվել Գրիգորյանն, իհարկե, ուներ բազմաթիվ մեղքեր, գուցե կատարել էր հանցագործություններ, որոնք սակայն 2,5 տարում չապացուցվեցին: Բայց երբ նա արդեն ազատազրկված էր, եւ ես կոչ էի անում նրա հանդեպ ցուցաբերել մարդկային վերաբերմունք, շատերը (այդ թվում, ԱԺ պատգամավորները) ինձ հետ վիճում էին՝ «բա որ նա…» հայտնի «փաստարկով»: Եվ խնդիրը միայն զուտ մարդկային հարթության մեջ չէ՝ հեղափոխությունը հարվածում է ոչ միայն պետական, տնտեսական կամ հասարակական ինստիտուտներին, այլեւ մարդկային հարաբերություններին, եւ այդ բոլոր հարվածները պետք է դիտարկել որպես մեկ համալիր երեւույթ:
Ատելությունը հիմա էլ է նպաստում իշխանության պահպանմանը՝ այսօր էլ իշխանության հիմնական քաղաքական ռեսուրսը ատելությունն է իրենց դարն ապրած «նախկինների» հանդեպ եւ գրեթե սնահավատ վախը այդ «ուրվական-բոբոների» վերադառնալու վերաբերյալ: Բայց հանուն արդարության նշենք, որ հիմա առկա է նաեւ հակառակ՝ իշխանության հանդեպ ատելությունը, եւ այն գնալով աճելու է՝ կորուստների, զոհերի եւ գաղթականների աճի եւ ընդհանրապես՝ ազգային ողբերգության ամբողջական ընկալումից հետո: Եվ այդ ատելությունը նույնքան դեստրուկտիվ է, որքան իշխանության կողմից հրահրածը: Այդ ատելության դրսեւորումներից է, օրինակ, Շուշիում Վազգեն Սարգսյանի պղծված արձանի նկարի տարածումը եւ դա «իշխանությունների աչքը կոխելը»: Բացի զուտ քարոզչությունից, նպատակներից մեկը ազգային հերոսի եղբորը՝ Արամ Սարգսյանին (որն, ի դեպ, ամենեւին իշխանություն չէ) ցավ պատճառելն է: Որեւէ մարդու ցավ պատճառելու ձգտումն, իհարկե, դատապարտելի է: Բայց այստեղ էլ պետականն ու մարդկայինը մեկ համալիրի մեջ են. դա հարված է ոչ այնքան իշխանությանը կամ հարազատին, որքան առաջին հերթին մեր ազգային արժանապատվությանը:
Նիկոլ Փաշինյանը դեռեւս վարչապետ է՝ երես ունի, մնում է (չնայած մարդկայնորեն ինձ համար դա անհասկանալի է): Բայց դա, ենթադրում եմ, երկար չի տեւի: Այժմ ներկա, իսկ մոտ ապագայում՝ նախկին այս թիմի հանդեպ ատելություն հրահրելը նույնպես վտանգավոր է եւ հարվածի տակ է դնելու ոչ թե անձանց, այլ ինստիտուտները, հասարակական համերաշխությունը: Իմ ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ 2021 թվականին մենք կհայտնվենք նույն վիճակում, որում հայտնվել էինք 2018 թվականի ապրիլին` ատելության ալիքի վրա իշխանության բերելով որեւէ նոր դիլետանտի, պոպուլիստի եւ դեմագոգի: Եվ սկսվելու է պետությունը քանդելու նոր՝ այս անգամ, վախենամ, վերջին փուլը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ սիրողական վարկածը՝ եթե առաջ կռվողները ղեկավարությանը տեղյակ չէին պահում ու ի հակառակ ղեկավարության պահանջի, գնում գրավում էին, հետո փաստի առաջ կանգնեցնում ղեկավարությանը, հիմա էլ հնարավոր է ղեկավարությունը որոշեց ժողովրդին տեղյակ չպահել ու փաստի առաջ կագնեցնել: Բայց սա վարկած է, համոզված զգացում ունեմ՝ հաղթանակը մերն է լինելու, միայն թե էս գզվռտվոցի փոխարեն ինքնակազմակերպվենք, պետք է պետությանը թեւութիկունք լինենք եւ ղեկավարությանը փաստի առաջ կանգնեցնենք: Սփյո՛ւռք, ո՞ւր է քո ցանցային բանակն ու ցանցային պետությունը: Սա է ժամանակակից արդյունավետ կենտրոնացված համակարգը: Այսօր կհաղթի նա, ում կառավարման համակարգն առավել ժամանակակից է եւ արդյունավետ, եւ վերջապես կան լիքը բնիկ ազգեր, որոնք նույնիսկ վախենում են ծպտուն հանեն, որովհետեւ փոքրաթիվ են եւ ցանկացած հակազդեցություն նրանց կողմից կարող է նրանց վերջը լինել, բա սրա՞նց ով պետք է պաշտպանի: Մեր հաղթանակը՝ բնիկ ժողովուրդների հույսն է:
Դիվանագիտությունից էլ հեռու եմ, բայց պետք է հասկանալ, որ միայն հավասարը հավասարի հետ պետք է բանակցի, մենք փոխանակ մեզ նմաններին հավաքենք, ընդհանուր սկզբունքների շուրջը ուժ հավաքենք ու նոր միայն միասին մի ուժով գնանք բանակցենք հզորների հետ՝ այդ սկզբունքներից որեւէ մեկի կամ մի քանիսի շուրջը:
… Խորհրդային տարիներին Սեւանի «Արեւիկ» պիոներական ճամբարում երգում էինք Ղարս, Ղարս, Ղարս, Երեւանի հարս, Երբ դու նորից Հայաստան պիտ վերադառնաս…
Առջեւում դեռ լիքը խնդիրներ ունենք լուծելու:
Եկեք համախմբվենք ու մեր չուզողներին փաստի առաջ կանգնեցնենք:
Հարգելի Լավատես, դիմեք ՀՀ կառավարություն և Ազգային Ժողով, որ «դուխ» ունենան և վերականգնեն սփյուռքի ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը և արտերկրում ապահովեն նրանց մասնակցությունը ընտլություններին։ Երբ դադարեք ափյուռքի ՀՀ քաղաքացիներին վերաբերվեք որպես հարուստ քեռու, որին էնքան ել չեք սիրում, բայց հաճույքով քավոր եք կարգում, էն ժամանակ էդ մարդկանց ներուժը կտեսնեք։ Պարոն Աբրահամյան, դիլետանտներից մի բողոքեք։ Դիլետանտների երկրում եք ապրում։ Որպես օրինակ, Հայաստանը դիլետանտ ( ձեր բնորոշմամբ) առաջին նախագահի և իր վարչախմբի ջանքերով ոչ ռազմական բոլոր մասնագետներին ոչնչացրեց կամ երկրից քշեց, նրանց դնելով մասնագետ մնալու կամ դիլետանտ առևտրական դառնալու երկընտրանքի առաջ։ Որպես օրինակ, էն ճարտարագետներին ու գիտնականներին, որ պիտի ԱԹՍ նախագծեին, դիլետանտ և անկիրթ (մեծամասամբ) ռազմական ղեկավարության հրամանով բառացի փողոցներից հավաքեցին ու տարան թնդանոթի միս որպես դեպի ռազմաճակատ։ Կրթված և դիլետանտ քաղաքական ղեկավարության լուռ հավանությամբ։ Էն ժամանակվա դիլետանտ և կրթված մամուլի քարտուղարն էլ առանձնապես չէր բողոքում։ Հա, համաձայն եմ, մարդուն նեղացնելը լավ բան չի։ Ոնց որ մեծն Ենգիբարյանը կասեր, կարող ա Մոցարտն ա։ Ու դեռ չի գրել իր հանճարեղ քայլերգը։ Քանի -քանի՜ մոցարտներ նույն այդ լուսահոգի գեներալն ուղարկել է հարձակման իր ժամանակին։