Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին Թուր­քիան այ­սօր ա­վե­լի շատ ու­ժի ցու­ցադ­րում է ա­նում. Աշոտ Մելքոնյան. «Իրատես»

Նոյեմբեր 20,2020 08:30

Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյունն իր խայ­տա­ռակ օ­րերն է ապ­րում։ Պատ­մա­բան­նե­րին ան­գամ բարդ է ներ­կա­յիս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ողջ ա­հա­վո­րու­թյու­նը ներ­կա­յաց­նել հա­ջորդ սե­րունդ­նե­րին։ Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, ԳԱԱ ան­դամ Ա­ՇՈՏ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԸ զրույ­ցում խոս­տո­վա­նեց, որ բարդ է հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար այս օ­րե­րը ներ­կա­յաց­նե­լը, բայց որ­պես մեխ պետք է ընտ­րել հայ զին­վո­րի ան­հա­վա­տա­լի քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րը։ «Ու դրան զու­գա­հեռ ղե­կա­վա­րի դա­վա­ճա­նու­թյու­նը»,- ակ­նար­կին ի պա­տաս­խան ա­սաց. «Դա էլ կգր­վի, ա­մեն ին­չի մա­սին էլ կգր­վի։ Ե­թե ել­քը մեզ հա­մար ցան­կա­լի չէ, դա չի նշա­նա­կում, որ հայ զին­վո­րը սխ­րանք­ներ չի գոր­ծել, մեր հե­րո­սա­պա­տու­մը շա­րու­նա­կե­լու ա­ռու­մով իր ա­ռա­քե­լու­թյու­նը չի ի­րա­գոր­ծել»։

-Ա­յս օ­րե­րին թուր­քա­կան զորք է կու­տակ­վում Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին։ Փոր­ձա­գետ­ներն ա­նընդ­հատ խո­սում են Էր­դո­ղա­նի պան­թուր­քիս­տա­կան նկր­տում­նե­րի մա­սին։ Ռու­սաս­տա­նին կհա­ջող­վի՞ այս տա­րա­ծաշր­ջա­նում կանգ­նեց­նել Էր­դո­ղա­նի ծրա­գի­րը։

-Միայն Ռու­սաս­տա­նը չէ, որ այդ ծրագ­րին դեմ լի­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել։ Այ­սօր այն­պի­սի եր­կր­ներ են Թուր­քիա­յի դեմ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք կն­քում, որ ոչ մե­կի մտ­քով ան­գամ չէր կա­րող անց­նել։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ե­գիպ­տո­սին և Հու­նաս­տա­նին, ո­րոնք ա­մեն վայր­կյան Մի­ջերկ­րա­կան ծո­վում զգում են Թուր­քիա­յի ռևան­շիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան շուն­չը։

Էլ չեմ նշում Ի­րա­նի խիստ ան­հան­գս­տու­թյու­նը, որ Թուր­քիան այս տա­րա­ծաշր­ջան է մտել, Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շումն էլ ակն­հայտ է։ Չեմ բա­ցա­ռում, որ դա Վրաս­տա­նին ևս ցան­կա­լի չէ, ո­րով­հետև թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հզո­րա­ցու­մը կա­րող է խն­դիր դառ­նալ նրա հա­մար, քա­նի որ իր տն­տե­սու­թյու­նում նրանց ներ­կա­յու­թյու­նը բա­վա­կան մեծ է։ Սի­րիան, Ի­րա­քը ևս Թուր­քիան չեն ըն­դու­նում։ Ժա­մա­նա­կին Թուր­քիան ե­րա­զում էր զրո տո­կոս խն­դիր­ներ հարևան­նե­րի հետ, այ­սօր ստա­ցել է 100 տո­կոս վտանգ­ներ ու խն­դիր­ներ հարևան­նե­րի հետ։ Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նին Թուր­քիան այ­սօր ա­վե­լի շատ ու­ժի ցու­ցադ­րում է ա­նում։ Թեև Էր­դո­ղա­նի նման ան­հա­վա­սա­րակ­շիռ մար­դուց չեմ բա­ցա­ռում, որ Հա­յաս­տա­նի հան­դեպ ոտ­նձ­գու­թյուն կա­նի։ Չլի­նե­լով ստո­րագր­ված փաս­տաթղ­թի որևէ կե­տում, Թուր­քիան փոր­ձում է վե­րախմ­բագ­րում­ներ կա­տա­րել այն­տեղ և ներ­թա­փան­ցել այս տա­րա­ծաշր­ջան։

-Ել­նե­լով այդ ցան­կու­թյու­նից՝ հնա­րա­վո՞ր է, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը սադ­րանք­նե­րի գնա Ար­ցա­խում, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախ­տի։

-Դա չի բա­ցառ­վում, բայց հաշ­վի պի­տի առ­նել, որ ա­մեն մի սադ­րանք նշա­նա­կում է ոչ թե հայ-ադր­բե­ջա­նա­կան խն­դիր, այլ ռուս-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազմ, ո­րը ստի­պե­լու է թուր­քե­րին ու ադր­բե­ջան­ցի­նե­րին լր­ջո­րեն մտա­ծել նման քայլ ա­նե­լուց ա­ռաջ։

-Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հաս­կա­ցանք, որ աշ­խար­հը լուռ է ան­գամ մեր հան­դեպ երկ­րորդ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում։ Սա հաշ­վի առ­նե­լով՝ չպե՞տք է մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ար­մա­տա­պես վե­րա­փոխ­վի։

-Որ­պես պատ­մա­բան, կա­րող եմ բա­զում փաս­տեր բե­րել մեր տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րոնք հա­կա­ռուս ու­ժե­րի հա­մար ու­րա­խա­լի կլի­նեն։ Բայց մար­դիկ պի­տի սթափ­վեն, հաս­կա­նան ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք դե­ֆակ­տո և դե­յու­րե պի­տի ըն­դու­նել։ Արևմուտքն այս ըն­թաց­քում ծպ­տուն չհա­նեց։ ԱՄՆ-ը զբաղ­վեց իր ընտ­րու­թյուն­նե­րով, մեր «դաշ­նա­կից» Ֆրան­սիան բա­վա­րար­վեց մեկ հայ­տա­րա­րու­թյամբ։ Մակ­րոնն ա­ռա­ջին օ­րը մի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց ու դրա­նից հե­տո որևէ ծպ­տուն չհա­նեց։ Հի­մա էլ թե Սե­նա­տը նա­խա­գիծ է պատ­րաս­տում Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու մա­սին։ Դա մեր աչ­քին թոզ փչե­լու հա­մար է, քա­նի որ այդ ո­րո­շու­մը գոր­ծա­դի­րի հա­մար որևէ ար­ժեք չու­նի։ Մենք միա­միտ չենք ու դա լավ հաս­կա­նում ենք։ Հի­մա ու­շա­ցած ԱՄՆ-ն և Ֆրան­սիան շտա­պում են «անձրևա­նո­ցի» տակ ի­րենց տեղն ա­պա­հո­վել։ Ե­թե իս­կա­պես կն­պաս­տեն Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­մա­նը, չեն խան­գա­րի ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, թող մաս­նակ­ցեն այդ գոր­ծըն­թաց­նե­րին։ Այ­սօր հեշտ է ա­սել, թե Ռու­սաս­տա­նը մեր ինք­նա­վա­րու­թյու­նը սահ­մա­նա­փա­կեց, սա­կայն պի­տի ի­րա­տես լի­նել, սթափ նա­յել ի­րո­ղու­թյուն­նե­րին։ Այ­սօր պի­տի պա­հել ա­մեն հնա­րա­վո­րը վաղ­վա հա­մար։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30