Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ մար­դիկ, ըստ էու­թյան, լքել են ի­րենց դիր­քե­րը, ո­րով­հետև պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պաշ­տո­նյա­յի դիր­քը ոչ թե խրա­մա­տում, այլ իր աշ­խա­տա­սե­նյա­կում է. Կարեն Վրթանեսյան. «Իրատես»

Նոյեմբեր 20,2020 07:30

Ռազ­մա­կան փոր­ձա­գետ ԿԱ­ՐԵՆ ՎՐ­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ ոչ միայն Շու­շիի հան­ձն­ման, այլև պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ կապ­ված մի շարք հար­ցե­րում մութ կե­տեր է տես­նում:

-Գրե­թե մեկ տա­րի ա­ռաջ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ 1980-ա­կան­նե­րի զեն­քի ա­մո­թա­լի է­ջը փակ­ված է: Այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում 80-ա­կան­նե­րի զենք կի­րառ­վե՞լ է:

-Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստում էր միան­գա­մից մի քա­նի կե­տով: Նախ՝ 80-ա­կան­նե­րի զենք ու­նե­նա­լու մեջ որևէ ա­մո­թա­լի բան չկա, երկ­րորդ՝ 80-ա­կան­նե­րի է­ջը փակ­ված չէ, ո­րով­հետև մեր սպա­ռա­զի­նու­թյան մեծ մա­սը 60, 70 և 80-ա­կան­նե­րի ար­տադ­րանք է, ու եր­րորդ՝ աշ­խար­հում չկա որևէ եր­կիր, որ 70 կամ 80-ա­կան­նե­րի զենք չկի­րա­ռի: Նույ­նիսկ ա­մե­նա­հա­րուստ Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, որ աշ­խար­հում ա­մե­նա­մեծ ռազ­մա­կան բյու­ջեն ու­նի, կի­րա­ռում է 80-ա­կան­նե­րի սպա­ռա­զի­նու­թյուն: Ա­վե­լին ա­սեմ՝ Փա­շի­նյա­նի գո­վազ­դած «Օ­ՍԱ» հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րը 1970-ա­կան­նե­րի ար­տադ­րու­թյան են: Ան­գամ հրե­տա­նու մեջ 50, 60-ա­կան­նե­րի զեն­քեր կան: 80-ա­կան­նե­րի զեն­քի թե­ման դաշտ նետ­ված փու­չիկ­նե­րից, կեղծ թե­զե­րից էր: Այն­պես, ինչ­պես «ՍՈՒ-30»-նե­րի ու­սում­նա­մար­զա­կան թռիչք­նե­րը որ­պես մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ներ­կա­յաց­նե­լը, 80-ա­կան­նե­րի զեն­քի թե­ման ևս պու­պու­լիս­տա­կան քայլ էր:

Պա­տե­րազ­մի ա­մե­նա­կոր­ծա­նա­րար սխալ­նե­րից մեկն էլ այն էր, որ Փա­շի­նյանն ու իր թի­մը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դի­տար­կում էին որ­պես PR գոր­ծիք, գո­վազդ­վե­լու մի­ջոց:

Թեև ռազ­մա­կան դրու­թյուն էր հայ­տա­րար­վել, բայց զո­րա­կոչ այդ­պես էլ չի­րա­կա­նաց­վեց: Ա­սում էին՝ կա­մա­վո­րագր­վեք, տնից սա­ղա­վարտ ու զրա­հա­բաճ­կոն բե­րեք, ու դրան զու­գա­հեռ հայ­տա­րա­րում էին, թե սպա­ռա­զի­նու­թյան ան­նա­խա­դեպ գնում­ներ են ի­րա­կա­նաց­վել: Բա ե­թե գնում­ներ էին ար­վել, կա­մա­վորն ին­չո՞ւ պետք է տնից զրա­հա­բաճ­կոն տա­ներ ռազ­մա­ճա­կատ:

Բա­ցի այդ, հայ­դու­կա­յին շար­ժում հո չէ՞ր, կա­նո­նա­վոր բա­նակ ու­նե­ցող երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ ին­չո՞ւ պի­տի կազ­մեին:

-Միան­շա­նակ ի­րա­վա­ցի եք: Ժա­մա­նա­կա­կից պա­տե­րազ­մը, ա­ռա­ջին հեր­թին, պե­տա­կան հա­մա­կար­գե­րի բա­խում է, բա­նակն այդ տար­րե­րից մեկն է միայն: Ի­հար­կե, ա­ռա­ջին հար­վա­ծը բա­նա­կի վրա է, բայց ե­թե կոնֆ­լիկ­տը տևում է 5-6 օ­րից ա­վե­լի, պե­տա­կան ամ­բողջ հա­մա­կար­գը պետք է միա­նա, մո­բի­լի­զաց­վի:

Պո­պու­լիզ­մի դրսևո­րում էր նաև այն, երբ հայ­տա­րար­վեց, որ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­խոս­նա­կը, հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը մեկ­նել են ա­ռաջ­նա­գիծ: Բո­լոր այդ կա­ռույց­նե­րը շատ կոնկ­րետ խն­դիր­ներ ու­նեին, ի­րենց աշ­խա­տանքն ա­նե­լու փո­խա­րեն ին­չո՞ւ էին ա­նի­մաստ շոու ա­նե­լով զբաղ­ված: «Կա­մուֆ­լյաժ­ներ» էին հագ­նում, զենք բռ­նում, սել­ֆի ա­նում ու հրա­պա­րա­կում այդ լու­սան­կար­նե­րը, թե՝ տե­սեք-տե­սեք, մենք ճա­կա­տում ենք: Հի­մա ես հարց եմ բարձ­րաց­նում՝ այդ ջո­կատ­նե­րից քա­նի՞սն է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նակ­ցել: Այդ մար­դիկ, ըստ էու­թյան, լքել են ի­րենց դիր­քե­րը, ո­րով­հետև պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պաշ­տո­նյա­յի դիր­քը ոչ թե խրա­մա­տում, այլ իր աշ­խա­տա­սե­նյա­կում է: Իսկ աշ­խա­տանքն այս օ­րե­րին շեշ­տա­կի է շա­տա­ցել՝ փախս­տա­կան­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րից սկ­սած զին­կո­մի­սա­րիատ­նե­րի հետ հա­մա­տեղ աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գե­լով վեր­ջաց­րած:

 Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30