«Առավոտի» տեղեկություններով, «Շուշի» քրեակատարողական հիմնարկի կալանավորների մի մասը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ:
Պատերազմական գործողությունները սկսվելուն պես, առաջնագիծ գնալու ցանկություն հայտնածներն էլ գնացել էին մարտադաշտ:
Երեկ դիմեցինք ՀՀ ԱՆ ՔԿՀՎ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանին, թե որքանն են Շուշիից տեղափոխվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ, արդյոք, կալանավորվածներին հասցրել են տեղափոխել, Նավիկյանը պատասխանեց. «Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ որեւէ տեղեկության տրամադրումը դիտվում է ոչ նպատակահարմար»։
Հայաստան տեղափոխված, Արցախում տարածքներ կորցրած դատապարտյալների, կալանավորի հարազատները նույնպես տեղեկություններ չունեն իրենց հարազատներից, էլ չենք խոսում մեր կորուսյալ տարածներում գտնվող դատարաններից դատական գործերի ճակատագրի մասին, որին կանդրադառնամ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.11.2020