Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:
Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:
Կարդացեք նաև
Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ