Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան․ Ղարաբաղը պետք է ցույց տա, որ պետություն է

Նոյեմբեր 19,2020 22:30

«Ղարաբաղը չի ոտնահարում միջազգային իրավունքը իր անկախությունը հռչակելու համար»,- «Future Studios»-ի կազմակերպած վեբինարի ընթացքում ասաց Միջազգային փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը։

Նա նշեց, որ Ղարաբաղը պետք է ցույց տա, որ պետություն է։ Եվ այն հանգամանքը, թե Լեռնային Ղարաբաղը կճանաչվի՞, թե՞ ոչ կախված է այն ճանաչող երկրների թվից։ Եվ եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղարաբաղը ճանաչող երկրները մեծամասնություն կազմեն, ապա նա կարող է դիմել ՄԱԿ-ին՝ անդամակցության համար։ Այդ դեպքում՝ Ղարաբաղը պաշտպանված կլինի ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Ճանաչումը որոշ երկրների կողմից, կախված, թե որ երկրներն են ճանաչում, ենթադրենք, որ հզոր պետություններն են ճանաչում, դա հնարավորություն կտա այդ երկրներին որոշակի պաշտպանություն ապահովել Արցախի Հանրապետության համար։ Այդպիսով՝ դա կլինի երկկողմանի պաշտպանություն, բայց ամեն դեպքում՝ շատ կարևոր այս երկրի անվտանգության և կենսունակության համար»,- ասաց նա։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30