Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը իր զորակցությունն է հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում է, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին:
Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Դեսպանությունը իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպեսզի ընտանիքները զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն