Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան․ Համաձայնագրի իրականացումից փախչել չենք կարող

Նոյեմբեր 19,2020 21:40

«Future Studios»-ը վեբինար էր կազմակերպել «Խոսում է Արցախը. պայքարի արժանապատիվ մարտեր․ դիվանագիտություն և միջազգային իրավունք» թեմայով»։

Միջազգային փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը ավելին է, քան հրադադարը, քանի որ այն տարածքային սահմանազատման տարրեր է պարունակում։

«Իրականում, տարածքային սահմանազատումը սահմանվել է համաձայնագրի օրը, ինչը նշանակում է, թե կողմերի զորքերը որտեղ են կանգնելու։ Այսպիսով՝ մենք չենք կարող ասել, որ սա ժամանակավոր սահմանազատում է։ Այդ պատճառով նախագահ Պուտինը իր հայտարարությունում նշել էր, որ այժմ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին մտածելու և այն քննարկելու ժամանակն է։ Սա նաև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»,- ասաց նա։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը նկատեց, որ ըստ Հայաստանի Սահմանադրության, նման փաստաթուղթը պետք է վավերականացնի Ազգային ժողովը, հակառակ դեպքում՝ այն վավեր չէ․ «Քանի դեռ Հայաստանի խորհրդարանը այն չի վավերացրել, այն իրավական առումով պարտադիր չէ հայերի համար։ Ինչևէ, քաղաքական իրականությունը այս իրավիճակին դժվարություններ է ավելացնում, քանի որ Հայաստանը այս պահին չի կարող թույլ տալ վերադարձ պատերազմին, այսպիսով` պետք է ընդունի այդ փաստաթղթի դրույթների իրականացումը։ Եթե որոշի չիրականացնել, ապա կրկին պատերազմ է սկսվելու, և հավանաբար նախագահ Պուտինը, որը միջնորդ էր այս գործարքում, ուրախ չի լինի։ Այսպիսով՝ մենք այս համաձայնագրի իրականացումից փախչել չենք կարող, բայց այս պահին պետք է վերադառնանք դիվանագիտական խողովակներին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30