«Այսօր ուշագրավ զարգացումներ են եղել, հնչել են կարեւոր հայտարարություններ, որոնք, ըստ էության, բանակի, երկրի քաղաքական ղեկավարությանն ուղղված կարեւեր շեշտադրումներ եւ իրողություններ են ի հայտ բերում»,-ԱԺ արտահերթ նիստում ելույթի ժամանակ այսօր հայտարարեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել: «Դրանց ես ամենեւին հակված չեմ հավատալ, որովհետեւ դա արվել է մի մարդու կողմից, ում ունեցվածքը պետք է առանձին քննության առարկա դառնար, բայց դուք այդքան կամք եւ կարողություն չունեցաք, որպեսզի այդ մարդկանց եւս ժամանակին բերեիք եւ համապատասխան իրենց ունեցվածքը քննության առարկա դարձնեիք»,-նշեց Արման Բաբաջանյանը:
Նա շարունակեց. «Այդ մարդիկ, այդ հանցագործները, ովքեր թալանել են Արցախի բանակը, հետո եկել Հայաստանի բանակն էլ թալանել, հիմա երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն այնպիսի հանցագործությունների մեջ են մեղադրում, որոնք լրջագույն հետեւանքներ պետք է ունենան: Կարծում եմ՝ դրսից եւ ներսից տրամադրություններ են ոռոգվում՝ ՀՀ-ում ամեն կերպ կայունացող իրավիճակ թույլ չտալու համար: Բայց մենք հասկանում ենք, որ կան խնդիրներ, եւ մենք չպետք է պարտակենք դրանք, եւ «Պատրոն Դավո»-ներն ու «Օրսիս»-ների գործերը պիտի գան այս խորհրդարան եւ քննարկվեն: Բայց այդ հանցագործները չէ, որ մեզ պետք է ոտքի հանեն խոսելու եւ ճշմարտությանը նայելու: Սա օրհասական պահ է, որին անհրաժեշտ հասունությամբ պետք է անդրադառնալ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ