Ոստիկանության բաժին են բերման ենթարկվել 28 քաղաքացիներ, որոնք այսօրվա ցույցին էին մասնակցում։
Aravot.am-ին ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նրանց բերման են ենթարկել վարչական իրավախախտում կատարելու համար, կազմվել է համապատասխան արձանագրություն, եւ նրանք բոլորն ազատ են արձակվել։
Ոստիկանությունը տեղեկացրեց, որ ազատ է արձակվել նաեւ ընդդիմադիր Անի Կարապետյանը, որը բերման էր ենթարկվել Ագաթանգեղոս պողոտայից։
Ոստիկանությունից հայտնեցին՝ Անի Կարապետյանը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար, կազմվել է արձանագրություն, ապա ազատ է արձակվել։
Կարդացեք նաև
Արդյոք Անի Կարապետյանը ոստիկանության բաժնում հոգեբանական բռնության է ենթարկվել, մեր այս հարցին ոստիկանության լրատվական ծառայությունից չպատասխանեցին։