Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒ 30 ՍՄ կործանիչները մեր երկրում այսօր գտնվում են առանց զինամթերքի. Մովսես Հակոբյան

Նոյեմբեր 19,2020 19:30

«2016-ին սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան է կազմվել, ես այդ ժամանակ կարճ ժամկետում նախանշանակվել եմ ՊՆ նախարարի տեղակալ, դեպարտամենտի պետ, և այդ բոլոր պայմանագրերը ես եմ կնքել, որով սպառազինվել է մեր բանակը»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց՝ ձեռք են բերվել Սմերչ կայաններ, ՏՕՌ, Իգլա-ներ. դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմին կռվել են, որոնք խոցում են իրականացրել. «2016-ին պայմանագրերը կնքվել են, բոլորը 2017-ին են ձեռք բերվել, բացառությամբ ՏՕՌ-ի ղեկավարման մի մասի»: Նա նշեց, որ այդ սպառազինությունը ձեռք է բերվել 2018-ին, երբ ինքն էր ԳՇ պետ: Ձեռք են բերվել նաև մեծ քանակությամբ նռնականետեր, խնդիր է դրվել հրետանային հրթիռներ ձեռք բերել:

Մովսես Հակոբյանը հայտարարեց՝ 2017-ի պլանով պլանավորված է եղել 2018-ին գնել ևս երկու դիվիզիոն ՏՕՌ, դրա գումարի տասը տոկոս կանխավճարն արդեն մուծված է եղել ու մանրամասնեց. «Այդ պլանը վերացական չի եղել: Այդ պլանը գրված է եղել: Գումարները կային: Պիտի ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն սմերչ, կատարելագործվեր իսկանդեր համակարգը, ձեռք բերվեր մեծ քանակությամբ զինամերք: 2018-ի գործողությունների պլանը փոխել են: Ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացնում՝ պատերազմն ինչ է, քանի որ չեն իմացել՝ ինչի համար են ձեռք բերում: Սա էլ չեն կարող հերքել, քանի որ ես վարչապետին իր կաբինետում նստած ասել եմ, որ իմացել եմ, որ պայմանագիրը կնքված է եղել, ասել եմ, որ սրա համար հանցագործություն եք կատարելու և պատասխան եք տալու: Նա պատասխանեց՝ արդեն արել ենք:

Այդպես չէ, որ իրեն չեն ասել: ՕՍԱ-ները ձեռք բերելու համար ներկա եմ եղել քննարկմանը, ասել եմ, որ ՍՈՒ և ՕՍԱ վաճառողները աշխարհի որ երկիր գնում եմ, հյուրանոցի ֆոյեում ինձ սպասում էին, որ դա վաճառեն մեզ: Զենքի վաճառքը դա է: Պրպտում են, որ քեզ ինչ-որ բան վաճառեն: Ես հետո իմացա, թե իմ մարշրուտն ով է տալիս: ՍՈՒ 30-նն ինձ համոզել են գնել 2016-ից. հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու մեզ պետք չէ դա: Չի կարող այսօրվա իշխանությունը հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառելու: Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք է բերվել, որը գովազդում են, որ դա կարող է կրակել, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառելը: Դրա համար էլ մեր ՍՈՒ-երը մեր երկրում այսօր գտնվում են առանց զինամթերքի: ՕՍԱ-ները ևս կոլեգիայի ժամանակ քննարկվել է, ասել եմ, որ դա նպատակահարմար չէ, պիտի ձեռք բերվի նոր սպառազինություն, քանի որ նոր սերնդի պատերազմ է լինելու»:

Մովսես Հակոբյանն ասաց՝ ձեռք են բերել «Օսա-ԱԿ»-ներ՝ իմանալով, որ դրանց հրթիռները չեն արտադրվում, դրանց մասեր չկան, ու եթե փչանան՝ չեն կարող նորոգել։

Նա ամփոփեց. «Ունենք պայմանագիր ՏՕՌ-ի, գումարները ծախսել եք ՍՈՒ եք առել, ասել եմ՝ այս տարվա գումարները դրեք, ՏՕՌ առեք, ասել են, թե ՏՕՌ-ի պայմանագիրը երկար է տևում, տարբեր հիմնավորումներ են ներկայացրել: Ես պնդել եմ, որ այդ որոշումը սխալ է, և պետք է ձեռք բերվի այսօր արդիական սպառազինություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30