Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ի ապրիլ-մայիսին Նախիջևանի կողմում զիջել ենք բավականին մեծ տարածություն». Մովսես Հակոբյան

Նոյեմբեր 19,2020 18:20

«Նախիջևանի կողմում զիջել ենք բավականին մեծ տարածություն դեռևս 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին: Եվ այն ժամանակ ես գտնվում էի Արցախում»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Նա հայտարարեց՝ այդ դրվագն է հիշել, դրա համար է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել, որ Արտակ Դավթյանին չնշանակի Գլխավոր շտաբի պետ:

Նա մանրամասնեց. «Զանգակատուն հատվածում վեց կիլոմետր հակառակորդն առաջ է շարժվել, կորցրել ենք բնագծեր Արենիի հատվածում: Ես այդ դրվագը հիշեցի, ու վարչապետին ասացի, թե ինչի համար իրեն չի կարելի նշանակել ԳՇ պետ: Ես իրեն հարցրել եմ. ինքն այդ ամենը թաքցրել է: Ես եղել եմ Գլխավոր շտաբի պետ, չեմ իմացել, մինչև անձամբ այնտեղ չեմ գնացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Էս ամէն ինչը չի կարող անհետեւանք մնալ: Սրանք պետական դաւաճանութեան խօսուն օրինակներ են: ԳՇ պետից թաքուն են պահում, որ տարածք են կորցրել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30