Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին տեղի են ունեցել նիստեր, օրակարգում ունենալով հետևյալ հարցը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում:
Հիշեցնենք, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, դեռևս սեպտեմբերին հայտարարվել էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթներ:
Հայտարարվել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 10-ը՝ մարզային:
Հայտարարված սլոթի համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 և մարզային սփռման մրցույթների համար 13 մրցութային հայտեր:
Նշենք, որ Վայոց ձորի և Արարատի մարզերում մրցույթները անվավեր են ճանաչվել, հայտեր չներկայացվելու պատճառով:
Երեք օրերի ընթացքում հրապարակվել են հայտերը և հեռուստաընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:
Համաձայն օրենքի՝ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է 60 օր, իսկ հունվարին՝ վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերությունների անունները:
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով