Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների աջակցությամբ բնակության նախկին վայրեր վերադարձել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչ

Նոյեմբեր 19,2020 18:12

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցչի ճեպազրույցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրենց առաջադրանքը: Հյուսիսային եւ հարավային գոտիներում իրականացվում է իրավիճակի եւ հրադադարի ռեժիմը պահպանելու ռեժիմի շուրջօրյա մոնիթորինգ, որը ռուսական խաղաղապահները իրականացնում են 23 կետերում:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների հսկողության ներքո իրականացվում է բնակչության եւ քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մեկ օրում Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ապահովվել է 1190 փախստականների անվտանգ վերադարձ, որոնք ավելի վաղ իրենց տները լքել էին ռազմական գործողությունների պատճառով: Նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների աջակցությամբ բնակության նախկին վայրեր վերադարձել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչ:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակումը: Այն իրականացվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ:

Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկները Շուշի բնակավայրից դեպի Ադրբեջանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի հինգ մեքենաների անվտանգ տեղափոխում են ապահովել:

Շարունակվում է խաղաղապահ զորքերի անձնակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի փոխադրումը Ռուսաստանի ռազմաօդային տրանսպորտ ԻԼ 76 եւ ԱՆ 126 օդանավերով: Նոյեմբերի 10-ից իրականացվել է 206 չվերթ, այդ թվում՝ ընթացիկ օրում 22 չվերթ: Տեղափոխվել է ավելի քան 40 միավոր հատուկ տեխնիկա: Հայաստանի տարածք տեղափոխվել են բարձր անցողունակությամբ բեռնատար ավտոմեքենաներ, ինժեներական տեխնիկա, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման տեխնիկա, այլ գույք:

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման նպաստելու նպատակով Ստեփանակերտ քաղաքում Ռուսաստանի ղեկավարությամբ շարունակվում է հումանիտար արձագանքի միջգերատեսչական կենտրոնի ձեւավորումը: Խաղաղասիրական խնդիրները լուծելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար ուղիղ կապով համագործակցություն է իրականացվում Ադրբեջանի եւ Հայաստանի ԶՈՒ ԳՇ-ի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30