Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողը՝ Զախարովային. ինչպե՞ս է Թուրքիայի վարքը համատեղվում միջազգային իրավունքի հետ, երբ ՌԴ-ն էլ հաստատել է ԼՂ հակամարտության գոտի գրոհայիններ բերելու փաստը

Նոյեմբեր 19,2020 18:02

Այսօր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ճեպազրույցում լրագրողներից մեկը, վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արցախյան հակամարտության թեժ օրերին հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Թուրքիային դժվար է մեղադրել միջազգային իրավունքի խախտման համար, հետաքրքրվեց՝ սա առհասարակ Ռուսաստանի տեսակե՞տն է, թե՞ միայն Լեռնային Ղարաբաղի հարցին է առնչվում: Լրագրողը նաեւ հիշեցրեց, որ Պուտինն օգտագործել է «ոչ ֆորմալ զինված կազմավորումներ» արտահայտությունը` նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր արեւելքից բերված գրոհայիններին, որոնց առկայության փաստը Ռուսաստանն էլ է հաստատել: Լրագրողը տիկին Զախարովային հարցրեց՝ այդ ամենն ինչպե՞ս է համատեղվում միջազգային իրավունքի հետ:

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը կարճ պատասխանեց, որ ՌԴ նախագահի հարցազրույցը միտված է եղել այն գործողություններին, որոնք իրենց երկրի կողմից նախաձեռնվել են, որպեսզի հակամարտող կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Մարիա Զախարովան նշեց, որ այդ հարցազրույցը կոնկրետ այդ խնդրին է առնչվել:

Լրագրողն, անդրադառնալով ռուսաստանյան լրատվամիջոցների լրահոսում տեղ գտած այն տեղեկություններին, որ Արեւմուտքը ջանում է չեղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, խնդրեց կոնկրետացնել՝ Արեւմուտքն ինչպե՞ս է դա ուզում անել:

Մարիա Զախարովան ասաց, որ տեղեկատվական, փորձագիտական տեսանկյունից, եւ նաեւ միջազգային տեղեկատվությունը, որտեղ արտացոլված է արեւմուտքի երկրների պաշտոնական արձագանքը, դրա մասին են խոսում: Նրա խոսքով, մեկ, մեկուկես ամիս առաջ բոլորն ուզում էին, որ կրակը դադարեր, ինչը կայացավ, ամրագրվեց, որին Ռուսաստանը սատարում է: Սակայն Ռուսաստանը չի տեսնում այն լիարժեք արձագանքը, որը պիտի տար Արեւմուտքը: Ըստ Զախարովայի, այդպիսի կարեւոր նախաձեռնությունը լայն արձագանք չստացավ արեւմտյան ճակատում եւ «աժիոտաժ» չառաջացրեց ու չմեկնաբանվեց, ոչ էլ միջնորդի ջանքերը խրախուսվեցին: Ավելին, ըստ նրա, արեւմտյան գործիչներից շատերի հայտարարություններում ընդհանարապես խոսք չի գնացել Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերի մասին եւ կարծես թե խոսքը երկկողմանի համաձայնության մասին է, ինչը Զախարովայի կարծիքով, զարմանալի է:

Նա հարցին հարցով պատասխանեց՝ արդյոք բոլոր այն միջնորդները, որոնք ցանկանում էին զբաղվել՝ սկսած Մինսկի խմբի երկրներից, վերջացրած զուգահեռ միջնորդներով, կարո՞ղ էին տալ այդպիսի հարցազրույց՝ ինչպես ՌԴ նախագահը, որը կարողացավ երկու երկրների հետ էլ պահպանել բարեկամական հարաբերությունները:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30