Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասելու, թե որ տեղի վրա». Մովսես Հակոբյան

Նոյեմբեր 19,2020 17:51

«Զինված ուժերի կիրառման պլանի մեջ այդպիսի օբյեկտներ չկան, և դա ճիշտ է, քանի որ դա որևէ ազդեցություն չունի հակառակորդի ռազմական պոտենցիալի վրա»,-հարցին՝ Ադրբեջանի նավթատարներին, ջրամբարներին հարվածելու քննարկում եղե՞լ է, մամուլի ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Լրագրողների խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը,  որ ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումներ հրաժարվել էին գալ «Եղնիկներ»: Նա ասաց. «Այս իրողությունն իրականությանը համապատասխանում է: Բայց հենց պրոբլեմն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում որևէ ստորաբաժանման խնդիր առաջադրել, առավել ևս ԱԼՖԱ ստորաբաժանման պատրաստության մեջ չի մտնում խրամատում նստել, մարտ վարել: Իրենք, եթե դա անեն, ավելի վատ է լինելու, քան երկու ամիս ծառայած զինվորը, քանի որ իրենք մարտ վարել են սովորում խրամատի մոտ»:

Հարցին՝ չի՞ վախենում իր ձերբակալությունից, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ավելի լավ: Բանտում քիչ եմ եղել, մի քիչ էլ կնստեմ, որևէ սարսափելի բան չկա: Բանտն էլ է մարդու համար»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ «Իսկանդերը» չկիրառվեց, Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց. «Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասելու, թե որ տեղի վրա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ զինվորականները կխոսե՞ն, մանավանդ ասաց, որ ձայնագրություն էլ կա, նա պատասխանեց. «Մեր զինված ուժերում այնքան դաստիարակված, կարգապահ զինվորներ են, որ որևէ զինվորական ձեզ հարցազրույց չի տալու, եթե չզորացրվի»:

Դիտարկմանը, բայց դավաճանություն է եղել, մի՞թե պետք չէ , որ խոսեն, և բացահայտվի, Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց. «Դավաճանություն բառը ես ձեզ հետ չեմ կիսում: Սխալ թույլ տալը, սխալների մեջ, եթե որակենք, որ կա հանցակազմ, չեմ կարող ևս գնահատական տալ: Ես ասել եմ այն, ինչ կատարվել է: Գնահատական տալը մեր գործը չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30