Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մշակման ժամանակ Մոսկվան չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ, մենք նման ձգտում չենք ունեցել»,- ասել է նախարարը՝ Russia Today-ի հետ հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ Մոսկվայում «փիլիսոփայորեն են ընկալում այն, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի պայմանավորվածության մեջ Ռուսաստանի դերը և նրա ձեռքբերումները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ