Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ ներկայացուցիչ․ Եթե յուրաքանչյուր քաղաքացի հետևի կանոններին, լոքդաուններից կարելի է խուսափել

Նոյեմբեր 19,2020 17:27

Ավելի քան 5.7 միլիոն կորոնավիրուսի դեպքեր և մոտավորապես 355 հազար մահ է հաղորդվել ԱՀԿ-ին։ Այս մասին լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն։ Նա նշեց, որ նոյեմբերին Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակին զեկուցված դեպքերը 4 միլիոնով ավելին են:

«Վերջին շաբաթներին COVID-19-ով պայմանավորված մահերը ավելացել են 18 տոկոսով։ Վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայում գրանցվել են ավելի քան 29 000 մահվան նոր դեպքեր, ինչը նշանակում է՝ Եվրոպայի տարածաշրջանում յուրաքանչյուր 17 վայրկյանի ընթացքում մեկ մարդ է մահանում կորոնավիրուսից»,- ասաց նա։

Հանս Քլյուգեի խոսքով՝ եթե յուրաքանչյուր քաղաքացի հետևի կանոններին, ապա լոքդաուններից կարելի է խուսափել։ Մասնավորապես՝ նա համարում է, որ եթե քաղաքացիների 95 տոկոսը դիմակներ կրի, ապա լոքդաունները անհրաժեշտ չեն լինի։

Նա նշեց նաև, որ տեխնոլոգիաները և դեղագործական զարգացումները առաջարկում են նոր հորիզոններ․ «Մինչդեռ պատվաստանյութերը չեն կարող ամբողջովին կանգնեցնել COVID-19-ը և չեն կարող բոլոր հարցերին պատասխան տալ, նրանք իրենցից մեծ հույս են ներկայացնում այս վիրուսի դեմ պատերազմում։ Վերջին օրերի ընթացքում մենք լավ նորություններ ենք ստացել՝ 2 խոստումնալից պատվաստանյութերի վերաբերյալ։ Ինչևէ, այս խոստումը երբեք չի կատարվի, եթե մենք վստահ չլինենք, որ բոլոր պետությունները հասանելիություն ունեն պատվաստանյութերի շուկային, և որ այն հավասարապես կառաքվի»։

Հանս Քլյուգեն ընդգծեց, որ երեխաների համար պետք է ապահովել անվտանգ ուսում և վստահ լինել, որ նրանք կվայելեն գալիք տոները․ «Սա լինելու է ուրիշ Սուրբ Ծննդյան տոն, բայց դա չի նշանակում, որ այն չի լինի ուրախ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30