Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալները կարող են օգտագործվել ՀՀ-ում և Արցախում անձի, հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով. ԱԱԾ-ն հորդորում է համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ հայտա­րա­րու­թյուն­ների

Նոյեմբեր 19,2020 17:23

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայ­տարարություններ, որոնցում ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ, վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:

Մաս­նավորապես՝ www.facebook.com սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգ­տատերը, նշված սոց­ցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնա­բանություն­ներում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կա­տարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում:

Փաստացի, շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստա­նալ ամբողջական անձ­նական տվյալներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բեր­ված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրա­պետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարա­կության ու պետության անվտան­գության դեմ ուղղված գործու­նե­ություն իրակա­նացնելու նպատա­կով, ազգաբնակչությանը հորդորում ենք համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ նմանատիպ հայտա­րա­րու­թյուն­ներին, սոցիալական ցան­ցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջու­թյուն:

ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30