«Կաթոլիկ օգնության ծառայություններ» /CRS/ և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ և ձմեռային ծածկոցներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղից Արարատի մարզի տարբեր բնակավայրերում ժամանակավոր բնակեցված ավելի քան 600 ընտանիքների:
«Հուսով եմ, որ այս ընտանիքները գիտեն, որ իրենք մենակ չեն. Կաթոլիկ օգնության ծառայությունները, Հայկական Կարիտասը և ԱՄՆ ՄԶԳ-ն հոգ են տանում և պատրաստ են աջակցել նրանց այս դժվար պահին»,- ասաց Հայկական Կարիտասի ծրագրերի և ինստիտուցիոնալ զարգացման պատասխանատու Անահիտ Գևորգյանը:
«Անմիջական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն օժանդակության միջոցով՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:
Ծրագրի շրջանակներում Կաթոլիկ օգնության ծառայությունները և Հայկական Կարիտասը համագործակցում են մարզային ու ՏԻՄ կառույցների, ինչպես նաև տեղական և միջազգային այլ հասարակական կազմակերպությունների հետ: Ի դեպ, եթե ընտանիքը բաղկացած է 6 և ավել անձից տրամադրվում է 2 փաթեթ:
Կարդացեք նաև
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ Գլխամասային գրասենյակ Գյումրիում