Առցանց տիրույթում այսօր տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի եւ Վարանդայի (Ֆիզուլի) հատվածներում թշնամու շրջափակման մեջ գտնվող հայ զինծառայողներ կան, այդ թվում՝ վիրավոր:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանն Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Չեմ կարող այդ հարցը մեկնաբանել: Համացանցի լուրերին եւ խոսակցություններին խորհուրդ եմ տալիս հավատ չընծայել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ