Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը. կա ձայնագրություն». Մովսես Հակոբյան

Նոյեմբեր 19,2020 15:40

«Ես մարգարե չեմ, և որևէ մեկը մարգարե չէ, որ կարողանա կռահել, որ հակառակորդն այսպես է հարձակվելու, բայց բոլոր դեպքերում հաշվարկներ պիտի կատարես վատագույնի դեպքում»,- մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց՝ մեր զինված ուժերի քանակը պատերազմի ժամանակ և խաղաղ պայմաններում տարբեր են ու պարզաբանեց. «Եվ մեր զինված ուժերը նաև պատերազմ են վարում ոչ միայն առկա միջոցներով, այլև լրահամալրում և զորահամալրում է իրականացվում: Լրահամալրումն այսօր առկա զորամասերի թափուր պաշտոնների համալրումն է, որոնց համար ներդաշնակման ժամանակ պետք չէ. առաջին օրվանից կարող են մտնել պատերազմի մեջ: Նաև ջոկում է կրճատվել. 11 հոգին սարքել է 9: Պատերազմի ժամանակ մեր ջոկերը եղել են 11, սարքվել են 9»:

Մովսես Հակոբյանը կարևորեց նաև ներդաշնակումը, ասաց՝ մինչև հինգ օր ժամանակ է պետք ներդաշնակվելու, գնդերի համար՝ յոթ օր, որ մարդիկ իրար ճանաչեն: Նա մտահոգություն հայտնեց, որ պատերազմի օրերին ռեպորտաժներից երևում է`մարդիկ չեն ճանաչում իրար, բայց գնում են միասին կռվելու:

Մովսես Հակոբյանը հայտարարեց՝ մեր զորահավաքը չի կատարվել, դրա պատասխանատուն երկրի ղեկավարը, Պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատն ու տարածքային կառավարման նախարարն են, ոչ թե ԳՇ պետը: Այս առիթով նա մանրամասնեց. «Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետության համալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, ՀՀ-ինը՝ 52 տոկոսով: Մինչդեռ դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում: Ես ասում եմ պատերազմի հինգերորդ օրն է այդպիսին եղել, 2-րդը օրը համալրման տոկոսն ավելի ցածր է եղել: Եվ այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Դա բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդն է»:

Նա նշեց, որ այս հարցում և քաղաքական իշխանություն է մեղավոր, և զինվորականները. «Դրանց մի մասն օբյեկտիվ պատճառներ են, մյուսը՝ սուբյեկտիվ: Այնտեղ, որտեղ պիտի իրականացվեր համալրում, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծության, և անօդաչուները չեն թույլատրել ընդունման կետերը բացազատել, լիարժեք կատարել: Այստեղ կետերը փոխելու, համալրման ձևը փոխելու որոշում պիտի կայացվի: Մյուս հանցագործությունը այն է, որ պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորներին ուղարկել առաջնագիծ: Թե ինչ հիմնավորմամբ, չեմ կարող ասել. վարչապետի որոշման հիմնավորումներն ինձ չեմ զեկուցում: Չեն կարող հերքել, քանի որ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար, որը գիտեն, որ գալու է ժամանակ, և սրա համար պատասխան պիտի տան, ձայնագրել են խոսակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30