Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սուտը գերազանցել է հարյուր տոկոսը». Մովսես Հակոբյանը՝ պարտվելու պատճառների մասին

Նոյեմբեր 19,2020 15:17

«Կա մի չափանիշ՝ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է հարյուր տոկոսը»,- մամուլի ասուլիսում  հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա պարզաբանեց՝ զինված ուժերում կա տեղեկատվական կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցել, սուտ տեղեկություն տարածել ու մանրամասնեց. «Այնտեղ կա մի չափանիշ. սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է հարյուր տոկոսը. հարյուր տոկոս սուտը, որը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Պիտի ջոկես այն կարևորը, որը չպետք է ասել, տեղեկությունը պիտի տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը և մի 30 տոկոսով ապատեղեկատվություն, որը հակառակորդին կշեղի բուն էությունից: Դրանից են ծնվում այն բոլոր հարցերը, որ ունեն հասարակությունը, կռված տղաները, զինվորները, զորահավաքի մասնակիցները, պայմանագրայինները՝ չհասկանալով, թե ինչու այսպես եղավ: Մի մասը գտնում է, որ մենք հաղթում էինք, պատերազմը կանգնեցրին, մի մասը գտնում է, որ մենք պետք է կանգնեցնեիք պատերազմը և այսպես շարունակ»:

Ըստ Մովսես Հակոբյանի՝ այն մարդիկ, որոնք կռվել են, չեն խոսում, քանի որ խոսելու ժամանակ չեն ունեցել: Նա մտահոգված է՝ մարդիկ են խոսում բանակի մասին, նախաձեռնություններ անում զինվորի համար, որոնք ոչ մի կապ չունեն բանակի հետ: Մովսես Հակոբյանը հայտարարեց՝ բանակում պետք է քրտնես, որ հաղթես, կռվելը արվեստ է, արհեստ չէ. «Եթե հաշվում են, որ 20 հոգով կարելի է հավաքվել, գնալ հաղթել, ուզում եմ ասել, որ այդպես չի ստացվում: Բանակում պաշտոն զբաղեցնելու համար մարդ ըստ հերթականության մի քանի պաշտոններ է զբաղեցնում: Այդ բոլոր պաշտոններում պետք է իրեն ցուցաբերի առավելագույնս: Փողոցի հավաքված բարի կամքով բոլոր տղաներին հարգում եմ, իրենք գնում են իրենց գիտելիքների սահմաններում, բայց չեն կարող ունենալ այդ ունակությունները, որ պատերազմը հաղթեն: Դա է պատճառը, որ հատվածներում, որտեղ կային կանոնավոր զինված ուժեր, նահանջներ կամ չեն եղել, կամ եղել են շատ քիչ»:

Մովսես Հակոբյանը հայտարարեց՝ սուտ տեղեկություն տարածելը մեզ օգուտ չի բերում. «Պարտությունը կործանում չէ, նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է, միայն դա պիտի գնահատես և այդտեղից ճիշտ հետևություններ կատարես: Առաջին մեծ պատճառը այս վիճակի ղեկավարումն է, զինված ուժերի՝ խաղաղ պայմաններից պատերազմ բերելու ընթացքը և պատերազմի ընթացքում ղեկավարելը: Մեր բոլոր անհաջողությունները սկսվել են զինված ուժերի՝ պատերազմի նախապատրաստումից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30